ԵՄ-ն Հայաստանի ամենամեծ արտահանման շուկան է. Սվիտալսկի
Տնտեսություն
12:28 26/09/2018
Հայաստան

ԵՄ-ն Հայաստանի ամենամեծ արտահանման շուկան է. Սվիտալսկի

ԵՄ-ն Հայաստանի ամենամեծ արտահանման շուկան է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն ցանկանում է Հայաստանի հետ առևտուրն ընդլայնել, իսկ դրա համար հարկավոր է աջակցել  ՀՀ կառավարությանը:

Պյոտր Սվիտալսկին նշեց, որ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը  (ՀԸԳՀ/CEPA)  հնարավորություն կտա նոր ներդրումներ ներգրավել և ընդլայնել Հայաստան-ԵՄ համագործակցությունը:

«Մենք համատեղ պետք է քննարկենք՝  ինչ է պետք անել, որ Հայատանն ավելի գրավիչ լինի ներդրումների համար»,- ընդգծեց ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Անդրադառնալով «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմին՝  Պյոտր Սվիտալսկին ասաց, որ Հայաստանի համար այն շատ օգտակար է, քանի որ GSP+ համակարգով  տարեկան կտրվածքով հայկական կողմը տնտեսում է 40 մլն եվրո: Միևնույն ժամանակ  նա նշեց, որ կան խնդիրներ և ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի, որ դրանք ևս լուծվեն:

Placeholder
ԵՄ-ն Հայաստանի ամենամեծ արտահանման շուկան է. Սվիտալսկի