Տուրիզմի միջազգային օրն է
Տնտեսություն
21:00 27/09/2018
Աշխարհ

Տուրիզմի միջազգային օրն է

Վերջին 60 տարվա ընթացքում զբոսաշրջության ոլորտn ընդլայնվել ու զարգացել է։ Այսօր այն տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղն է։ 1950 թվականին եթե աշխարհում հաշվվում էր 25 մլն զբոսաշրջիկ, ապա հիմա նրանց թիվը հասել է 1.3 մլրդ-ի։

2015-ին միջազգային տուրիզմից ստացվել է 1.26 տրիլիոն դոլարի եկամուտ։ Նման տվյալներ է հրապարակված ՄԱԿ-ի պաշտոնական էջում։

Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը մինչև 2030 թվականը կանխատեսում է միջին հաշվով տարեկան 3 տոկոս աճ։ Այլ գործոններից բացի, դա կարող է պայմանավորված լինել հանգստի իրավունքի իրացմամբ, որը սահմանում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։

Տուրիզմի միջազգային օր հռչակման նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել տուրիզմի կարևորության ու դրա սոցիալական, մշակութային, քաղաքական նշանակության վրա։

Placeholder
Տուրիզմի միջազգային օրն է