Փաշինյանը վարչապետի թեկնածու է առաջադրվել «Ելք»-ի կողմից, մնացածն ինքը պետք է մեկնաբանի. Մարուքյան
Քաղաքական
11:20 27/09/2018
Հայաստան

Փաշինյանը վարչապետի թեկնածու է առաջադրվել «Ելք»-ի կողմից, մնացածն ինքը պետք է մեկնաբանի. Մարուքյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանում ներկաներին հիշեցրել է, որ ինքն ընտրվել է վարչապետ մի խորհրդարանում, որտեղ ուներ ընդամենը չորս վստահելի ձայն, այդ թվում` իր սեփականը:

Գործադիրի ղեկավարի այս դիտարկման շուրջ Panorama.am-ի թղթակիցը մեկնաբանություն խնդրեց «Ելք» խմբակցության  պատգամավոր Էդմոն Մարուքյանից՝ փորձելով ճշտել՝ արդյոք վարչապետ ընտրվելու պահին իրենք Նիկոլ Փաշինյանին չեն սատարել։

«Ճիշտն ասած՝ պետք է պարոն Փաշինյանին հարցնել՝ դա ասելով՝ ինչ նկատի ունի։ Ես չեմ կարող մեկնաբանել առանց իր մեկնաբանության։ Ես կարող եմ փաստն արձանագրել, որ Փաշինյանը վարչապետի թեկնածու է առաջադրվել «Ելք» խմբակցության 9 պատգամավորների կողմից, այսինքն՝ խմբակցության բոլոր անդամները ստորագրել են՝ որքանով որ հիշում եմ։ 8-ը հաստատ ստորագրել են, որից հետո նա չի ընտրվել։

ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն՝ արդեն պատգամավորների 1/3-րդի ստորագրություններով է առաջադրվել։ Այդ ժամանակ մեր ստորագրահավաքին միացել են մյուս պատգամավորները։

Ես սա կարող եմ ասել, մնացած մասով ինքը պետք է մեկնաբանի՝ ինչ նկատի ունի։ Ես չեմ կարող ասել»,- նշեց Էդմոն Մարուքյանը։

Placeholder
Փաշինյանը վարչապետի թեկնածու է առաջադրվել «Ելք»-ի կողմից, մնացածն ինքը պետք է մեկնաբանի. Մարուքյան