Մեգան Մարքլը խախտել է թագավորական արարողակարգը՝ փակելով մեքենայի դուռը
Աշխարհում
11:25 27/09/2018
Աշխարհ

Մեգան Մարքլը խախտել է թագավորական արարողակարգը՝ փակելով մեքենայի դուռը

Սա մի գործողություն է, որ մեզանից միլիոնավորներն անում են ամեն օր, բայց երբ խոսքը վերաբերում է Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլին, ապա ողջ համացանցը դիտում է այն ու ասելիք ունի կատարվածի մասին։

Նախօրեին Մեգան Մարքլը որպես թագավորական ընտանիքի անդամ մասնակցում էր Լոնդոնի Գեղարվեստի ակադեմիայում «Օվկիանիա» ցուցահանդեսի բացմանը։ Միջոցառումը նվիրված էր Գեղարվեստի ակադեմիայի հիմնադրման 250-ամյակին։

Ժամանելով ակադեմիայի բակ՝ Մեգանի համար բացում են մեքենայի դուռը, նա իջնում է, ողջունում իրեն սպասող Գեղարվեստի ակադեմիայի ներկայացուցչին ու փակում մեքենայի դուռը։

Մեգանի կողմից այս քայլը համացանցը բաժանել է երկու մասի, մի մասը քննադատում է նրան թագավորական արարողակարգը խախտելու մեջ, մի մասն էլ ողջունում Մեգանի արարքը։

Էթիկետի ու արարողակարգի մասնագետ Ուիլյամ Հենսոնը, սակայն, նշում է, որ Մեգանը չի խախտել արարողակարգը։

Placeholder
Մեգան Մարքլը խախտել է թագավորական արարողակարգը՝ փակելով մեքենայի դուռը