Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանում է
Քաղաքական
12:35 27/09/2018
Տարածաշրջան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանում է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան, որտեղ հանդիպելու է նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ինչպես հայտնում է Tass-ը, Պուտինն ու Ալիևը կանցկացնեն երկկողմ հանդիպում, ինչպես նաև հանդես կգան Ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային IX ֆորումին ու ներկա կլինեն ձյուդոյի աշխարհի 32-րդ առաջնությանը։

Հաղորդվում է, որ այս տարի սա արդեն Ալիևի ու Պուտինի 4-րդ հանդիպումն է։

Բաքվում հանդիպումներից հետո Պուտինը մեկնելու է Դուշանբե, որտեղ սկսվում է ԱՊՀ երկրների ղեկավարների երկօրյա հանդիպումը։

 

Placeholder
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանում է