Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պանկին. Հույս ունենք՝ Խաչատուրովի փոփոխումը չի ազդի կազմակերպության գործունեության վրա
Ռուսաստանը հույս ունի, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոփոխումը, չի ազդի կազմակերպության գործունեության վրա։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։
Նա նշել է, որ հայկական կողմը նախաձեռնել է այդ պաշտոնում Խաչատուրովի լիազորությունների վաղաժամ կասեցում, գործընթացը սկսվել է ու իրականացվում է ՀԱՊԿ գործընթացներին համապատասխան։
Փոխարտգործնախարարն ասել է, որ ՀԱՊԿ գործունեությունը տալիս է վստահությամբ ապագային նայելու բոլոր հիմքերը։
«Առջևում մի շարք կարևորագույն միջոցառումներ են, այդ թվում ՀԱՊԿ անվտանգության հավաքական խորհրդի՝ նոյեմբերի 8-ին Ասանայում կայանալիք նստաշրջանը, որի ընթացքում երկրների ղեկավարները կքննարկեն կազմակերպության հետագա զարգացման վերաբերյալ համալիր հարցեր»,-հայտնել է նա։
Պանկինի խոսքով, այս պահին ՀԱՊԿ աշխատանքն ընթանում է առանց խափանումների, ընդունված բոլոր որոշումներն իրականացվում են ըստ նախատեսվածի։
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Հուլիսի 28-ին Յուրի Խաչատուրովը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։