Թեկնածուները շատ էին. Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն
Մշակույթ
12:48 28/09/2018
Հայաստան

Թեկնածուները շատ էին. Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն

Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի ընտրությունը պետք է կայանար հունիսի 21-ին, սակայն հետաձգվել էր։ Մինչև հոկտեմբերի 1-ը գեղարվեստական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը։

Panorama.am-ը հետաքրքրվեց Ֆ. Դավթյանից՝ արդյո՞ք հոկտեմբերի 1-ին կայանալու է թատրոնի գեղարվեստական ղեկավարի ընտրություն։

«Հոկտեմբերի 1-ին կամ 2-ին նախարարությունում լսումներ կնշանակվեն։ Մեզ ասացին, որ վաղը մեզ տեղյակ կպահեն՝ որտեղ, երբ է լինելու»,- ասաց Ֆ. Դավթյանը։

Հարցին՝ մրցո՞ւյթ, թե՞ ընտրություն է լինելու, նա պատասխանեց. «Ֆորմատը տեղում կհասկանանք։ Չեմ կարծում, որ մրցույթ լինի»։

Նա նաև տեղյակ չէ, թե քանի թեկնածու կա։

«Թեկնածուները շատ էին, սակայն ռեալ ինչքանն են մնացել, չգիտեմ»,- հավելեց նա։

Նշենք, որ Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր, բեմադրիչ Ալեքսանդր Գրիգորյանի մահվանից (2017 թ. հոկտեմբերի 31 ) հետո թատրոնի գեղարվեստական ղեկավարի ընտրություն տեղի չի ունեցել։

 

Placeholder
Թեկնածուները շատ էին. Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրեն