«Իրատես». Վանեցյանն անհանգստացած է
Օրվա մամուլ
09:37 28/09/2018
Հայաստան

«Իրատես». Վանեցյանն անհանգստացած է

«Իրատես» թերթը գրում է. «Հայտնի գաղտնալսումից հետո ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, թե իր ընտանիքի անվտանգության հետ կապված խնդիրներ կան։ Ավելի ուշ պարզվեց, որ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը տեղափոխվել է կառավարական առանձնատուն, քանի որ, ըստ պաշտոնյայի, իր և իր ընտանիքի անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ է:

Իրականում, ըստ որոշ տեղեկությունների, արդեն մի քանի ամիս է Արթուր Վանեցյանն իր ընտանիքը, երեխաներին երկրից դուրս է հանել՝ չեզոքացնելու համար նրանց սպառնացող վտանգը։ Պաշտոնյան նեղ նաև շրջապատում դժգոհել է, որ շատ դժվար գործ է ստանձնել, ինչը կարող է իր և իր մերձավորներին լուրջ գլխացավանք պատճառել»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում
 

Placeholder
«Իրատես». Վանեցյանն անհանգստացած է