2019 թվականի աշխարհի լավագույն 10 բուհերը
Կրթություն, գիտություն
15:00 28/09/2018
Աշխարհ

2019 թվականի աշխարհի լավագույն 10 բուհերը

Բրիտանական Times Higher Education հրատարկչությունը ներկայացրել է համաշխարհային բուհերի վարկանշային աղյուսակը՝  Times Higher Education – Times Higher Education World University Rankings (THE)։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս տարվա վարկանիշի հրապարակված մասը ընդգրկում է աշխարհի ավելի քան 1250 համալսարան 86 երկրից:

Վարկանիշը կազմելիս օգտագործվում է արդյունավետության 13 ցուցիչ, որի նպատակն է ապահովել ավելի լիարժեք և հավասարակշռված համեմատություն, որոնք խմբավորվում են 5 ուղղություններով՝ ուսուցում (կրթական միջավայր), հետազոտություն, հետազոտության ազդեցությունը, միջազգային համագործակցություն, արտադրողական գործունեությունից ստացված եկամուտը։

10 լավագույն բուհերն են՝ Մեծ Բրիտանիայում Օքսֆորդի համալսարանը, Քեմբրիջի համալսարանը, ԱՄՆ-ում Սթենֆորդի համալսարանը, Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտը, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը, Հարվարդի համալսարանը, Փրինսթոնի համալսարանը, Եյլի համալսարանը, Լոնդոնի կայսերական քոլեջը, Չիկագոյի համալսարանը։

Placeholder
2019 թվականի աշխարհի լավագույն 10 բուհերը