Ստեփանակերտի  ուռուցքաբանական նոր կենտրոնը շահագործման կհանձնվի հոկտեմբերին
Տարածաշրջան
11:13 28/09/2018
ԼՂՀ

Ստեփանակերտի ուռուցքաբանական նոր կենտրոնը շահագործման կհանձնվի հոկտեմբերին

Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնի նոր շենքը պատրաստ է ծառայելու իր նպատակին: Շահագործումը նախատեսվում է մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի երկրորդ տասնօրյակը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին նախօրեին Ազգային ժողովում կայացած օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ժամանակ ասել է ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը:

Նրա խոսքով՝ ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ին ԱՄՆ-ից ժամանած բժիշկները վիրահատություններ կկատարեն նաև նոր ուռուցքաբանական կենտրոնում:

Placeholder
Ստեփանակերտի ուռուցքաբանական նոր կենտրոնը շահագործման կհանձնվի հոկտեմբերին