Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բաթումում շարունակվող շախմատի համաշխարհային 43-րդ օլիմպիադայում կայացել են չորրորդ տուրի հանդիպումները: Հերթական հաղթանակներն իրենց հաշվին գրանցել են Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները: Մեր մարզուհիները 2,5:1,5 հաշվով առավելության են հասել Իտալիայի, իսկ տղամարդկանց ընտրանին 3:1 արդյունքով` Հունաստանի պատվիրակների նկատմամբ:
ՀԱՕԿ լրատվական բաժնի հաղորդմամբ, այսօր` հինգերորդ տուրում Հայաստանի կանանց թիմի մրցակիցը չինուհիներն են, իսկ տղամարդիկ կմրցեն ադրբեջանցիների հետ:
Placeholder