Մարգարիտա Գասպարյանը` Տաշքենդի մրցաշարի հաղթող
Սպորտ
14:47 29/09/2018
Հայաստան

Մարգարիտա Գասպարյանը` Տաշքենդի մրցաշարի հաղթող

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը դարձել է Տաշքենդի մրցաշարի հաղթող` եզրափակչում վստահ հաղթանակ տոնելով ռուս թենիսիստուհի Անաստասիա Պոտապովայի նկատմամբ: Հանդիպումը տևել է 1 ժամ, 1 րոպե: Գասպարյանն առավելության է հասել 6:2, 6:1 հաշվով:

Թենիսիստուհիների անձնական խաղերի հաշվարկում այժմ հավասարություն է` 1:1: Տաշքենդի մրցաշարում տոնած հաղթանակը Գասպարյանին բերեց 280 վարկանշային միավոր և 43,000 դոլար պարգևավճար: Սա 24-ամյա Մարգարիտայի երկրորդ տիտղոսն է մարզական կարիերայի ընթացքում:

Placeholder
Մարգարիտա Գասպարյանը` Տաշքենդի մրցաշարի հաղթող