Վանեցյանը մրցավարներին հորդորել է առաջնորդվել արդարության, ֆուտբոլի կանոնների պահպանման սկզբունքով
Սպորտ
12:19 29/09/2018
Հայաստան

Վանեցյանը մրցավարներին հորդորել է առաջնորդվել արդարության, ֆուտբոլի կանոնների պահպանման սկզբունքով

«Իմ հիմնական խնդրանքը, հորդորը, պահանջն է որ դուք ձեր գործողություններում առաջնորդվեք բացառապես արդարության, ֆուտբոլի կանոնների պահպանման սկզբունքով»,- այս մասին նշել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը՝ նախօրեին  Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի հանդիպումները սպասարկող մրցավարների հետ հանդիպմանը։

«Պարտավոր ենք վերադարձնել հասարակության, ակումբների վստահությունը մեր հանդեպ: Նոր Հայաստանի հիմնական սկզբունքներից մեկը արդարության, փոխադարձ վստահության վերահաստատումն է եւ ֆեդերացիան՝ ձեր հետ միասին պարտավոր է այն իրականացնել նաեւ մեր ֆուտբոլում», - ՀՖՖ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ իր խոսքում նշել է Արթուր Վանեցյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են խաղերի սպասարկման, մրցավարների մարզահագուստի, մրցավարների վերապատրաստման և այլ ընթացիկ հարցեր:

Placeholder
Վանեցյանը մրցավարներին հորդորել է առաջնորդվել արդարության, ֆուտբոլի կանոնների պահպանման սկզբունքով