Բակո Սահակյանը Քարվաճառում խորհրդակցություն է անցկացրել
Քաղաքական
14:35 29/09/2018
ԼՂՀ

Բակո Սահակյանը Քարվաճառում խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Շահումյանի շրջան և Քարվաճառ շրջկենտրոնում աշխատանքային խորհրդակցություն անցկացրել շրջվարչակազմի ղեկավարության հետ՝ շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված հարցերի շուրջ:

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ զեկույցներով հանդես են եկել շրջվարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսյանը, վարչակազմի ստորաբաժանումների պատասխանատուներ:

Քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

Խորհրդակցությանը մասնակցել են պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
 

Placeholder
Բակո Սահակյանը Քարվաճառում խորհրդակցություն է անցկացրել