Երևանի պետական կամերային երգչախումբը հանդես կգա անկախության 27-ամյակին նվիրված համերգով
Քաղաքական
20:21 28/09/2018
Հայաստան

Երևանի պետական կամերային երգչախումբը հանդես կգա անկախության 27-ամյակին նվիրված համերգով

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 30-ին ելույթ կունենա  Երևանի պետական կամերային երգչախումբը։ Համերգը նվիրված է լինելու ՀՀ անկախության 27-ամյակին։ Երգչախումբը ելույթ կունենա գեղարվեստական ղեկավար և խմբավար Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ: 

Կամերային երաժշտության տնից հայտնում են, որ երեկոյին կոլեկտիվը կներկայացնի Կոմիտասի, Երվանդ Երկանյանի, Տիգրան Մանսուրյանի, Մարտին Վարդազարյանի, Վիլյամ Վայների ստեղծագործությունները, ինչպես նաև Գրիգոր Առաքելյանի մշակումները:

Ստեղծվելով 1996թ. Հարություն Թոփիկյանի կողմից, Երևանի կամերային երգչախումբը կարճ ժամանակահատվածում նվաճել է իր ուրույն տեղը հայ երաժշտական հանրության շրջանում, ներկայացնելով դասական և ժամանակակից կոմպոզիտորների խմբերգային բարձրաճաշակ կատարումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: 2009թ. երգչախումբն ստացել է պետական կարգավիճակ՝ վերանվանվելով, որպես Երևանի պետական կամերային երգչախումբ:
Երգչախմբի երգացնակը մշտապես ընդլայնվում և բազմազանեցվում է. հայ և արտասահմանյան դասական և ժամանակակից գործերից զատ, երգչախմբի երգացանկում ընդգրկվում են նաև ջազային կատարումներ: 

Placeholder
Երևանի պետական կամերային երգչախումբը հանդես կգա անկախության 27-ամյակին նվիրված համերգով