Գյումրին նշեց իր օրը
Հասարակություն
10:00 01/10/2018
Հայաստան

Գյումրին նշեց իր օրը

Սեպտեմբերի 30-ին Գյումրու տոնն է։ Այս տարի էլ քաղաքը տոնական էր, հյուրերի պակաս էլ, կարծես թե, չի զգացվել։

Մարզպետարանի պաշտոնական էջի փոխանցմամբ,  տոնակատարությանը մասնակցել են առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Շիրակի մարզպետը, Գյումրու, Վանաձորի քաղաքապետաները , հյուրեր հանրապետության տարբեր բնակավայրերից:

Տոնական տաղավարներում գյումերցի վարպետները ներկայացնում էին  Գյումրու մշակույթը, արվեստը, ուտեստները, իրենց ձեռքի աշխատանքները, իրենց գործի նրբություններն ու գաղտնիքները։

Տաղանդդ անսպառ Գյումրի պաստառին ներկները թողել են իրենց բարեմաղթանքներն ու ցանկությունները։







Placeholder
Գյումրին նշեց իր օրը