Մարադոնայի խորհուրդը «մշտապես մեղավոր» Մեսսիին
Աշխարհում
14:12 01/10/2018
Աշխարհ

Մարադոնայի խորհուրդը «մշտապես մեղավոր» Մեսսիին

Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին  հարձակվող Մարադոնան հարձակվող Լիոնել Մեսսիին խորհուրդ է տվել  չվերադառնալ ազգային հավաքական։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է ForFourTwo-ն։

«Այլևս մի արի հավաքական։ Մինչև 15 տարեկանների հավաքականը պարտվում է՝ մեղավոր է Մեսսին։ Արգենտինայի առաջնությունում «Ռասինգը» խաղում է «Բոկո Խունիորսի» հետ՝ մեղավոր է Մեսսին։ Նրան մեղադրում են ամեն ինչում։ Ես կասեի՝ «մի արի այլևս»։ Տեսնենք՝ կկարողանան առանց նրա հաղթահարեն»,- ասել է Մարադոնան։

Աշխարհի վերջին առաջնությունում Արգենտինայի հավաքականը հասավ մինչև 1/8 եզրափակիչ, պարտվեց առաջնության հաղթող Ֆրանսիային։ Առաջնության ավարտից հետո Մեսսին դադար է վերցրել և այլևս չի խաղացել ազգային հավաքականում։

Placeholder
Մարադոնայի խորհուրդը «մշտապես մեղավոր» Մեսսիին