Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղղեկավարը կընտրվի լսումների արդյունքում
Մշակույթ
09:00 01/10/2018
Հայաստան

Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղղեկավարը կընտրվի լսումների արդյունքում

Այսօր ժամը 11:00-ից մշակույթի նախարարությում տեղի կունենան Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի թափուր պաշտոնի թեկնածուների լսումները:

Մշակույթի նախարարության կայքից տեղեկանում ենք, որ լսումների արդյունքը կամփոփվի մեկշաբաթվա ընթացքում, որից հետո կհայտարարվի Ստանիսլավսկու անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի անունը:

Նշենք, որ Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր, բեմադրիչ Ալեքսանդր Գրիգորյանի մահվանից (2017 թ. հոկտեմբերի 31 ) հետո թատրոնի գեղարվեստական ղեկավարի ընտրություն տեղի չի ունեցել։
Մինչև հոկտեմբերի 1-ը գեղարվեստական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը։

Placeholder
Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղղեկավարը կընտրվի լսումների արդյունքում