Ես Ազնավուրին հրավիրել էի Երևան մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին. Մակրոն
Մշակույթ
18:34 01/10/2018
Աշխարհ

Ես Ազնավուրին հրավիրել էի Երևան մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին հրավիրել էր Երևան` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, որի շրջանակներում նա պետք է երգեր: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Ես նրան հրավիրել է Երևան Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին մասնակցելու, որի շրջանակներում նա պետք է երգեր: Ֆրանսիայի ժողովուրդը կիսում է հայ ժողովրդի վիշտը»,- գրել է Ֆրանսիայի նախագահը:

Մեկ այլ գրառումով էլ Մակրոնն Ազնավուրի մասին ասել է. «Մինչև հոգու խորքը ֆրանսիացի, ով սերտ կապված էր իր հայկական արմատներին և  ճանաչված  ողջ աշխարհում»:

Placeholder
Ես Ազնավուրին հրավիրել էի Երևան մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին. Մակրոն