Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Սպորտ
14:33 01/10/2018
Հայաստան

Մխիթարյանը չի մեկնի Բաքու

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը որոշել է չմեկնել Բաքու, որտեղ հինգշաբթի կկայանա «Արսենալ»-«Ղարաբաղ» հանդիպումը։

Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ESPN-ի թղթակից Մատիաս Կարենը:

«Ասել են, որ Մխիթարյանը չի մեկնի Ադրբեջան մասնակցելու Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Ղարաբաղ»-ի դեմ խաղին: Հայ-ադրբեջանական հակամարտությունը հաշվի առնելով` Մխիթարյանն անձամբ է ընդունել նման որոշում` սեփական անվտանգության համար»,- գրել է լրագրողը:

Նշենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչն այս տարի կանցկացվի ևս Բաքվում:

Placeholder
Մխիթարյանը չի մեկնի Բաքու