Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ֆրանսիացի մարզիչ Զինեդին Զիդանը չի ցանկանում աշխատել «Մանչեսթր Յունայթեդում»։ Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով Le Parisien-ին։
Մասնագետը կարծում է, որ եթե մրցաշրջանի կեսերից գլխավորի թիմը, որն ուժեղ ցնցումների մեջ է, հնարավոր ձախողումը կփչացնի իր հեղինակությունը։ Նաև այն փաստն է դեր խաղացել, որ նա չգիտի անգլերեն։ Սկզբանղբյուրը նշում է, որ Զիդանը երազում է աշխատել թուրինյան «Յուվենթուսում»։
Նախօրեին հայտարարվել էր, որ ֆրանսիացին հնարավոր է զբաղեցնի իտալական ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնը։ Ակնկալվում է, որ Բեպպե Մարոտտան առաջիկայում կազատի այդ պաշտոնը։
Դեռ սեպտեմբերի 29-ին էր հայտնվել տեղեկատվություն «Մանչեսթր Յունայթեդի»՝ Զիդանի նկատմամբ հետաքրքրության մասին։ The Mirror-ի տեղեկությամբ, անգլիական ակումբի ղեկավարությունն արդեն նախնական խոսակցություն ունեցել է մարզիչի հետ։
Հաղորդվում է, որ «Մանչեսթր Յունայթեդի» մարզիչ ժոզե Մոուրինյոն մի շարք ֆուտբոլիստների հետ խնդիրներ ունի, և հենց այդ ֆոնին հայտնվել է ֆրանսիացի մարզիչի և ակումբի համատեղ աշխատանքի մասին խոսակցությունները։
Մայիսի 31-ին Զիդանը հայտարարել էր մադրիդյան «Ռեալից» հեռանալու մասին։