Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանում ՀՀ դեսպանության մոտ երեկ երեկոյան մոսկվաբնակները ծաղիկներ են խոնարհել, մոմեր վառել ի հիշատակ ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի։ Այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության կայքը՝ տեղադրելով նաև լուսանկարներ։
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն իր ցավակցությունն է հայտնել Ազնավուրի մահվան կապակցությամբ։
«Կյանքից հեռացել է Շառլ Ազնավուրը՝ մեծագույն երգիչներից մեկը, ով ամբողջ աշխարհի համար Ֆրանսիայի և Հայաստանի մեծ մշակույթների հոգին և ձայնն է»,-գրել է Մեդվեդևը։


