Փաշինյան. Հարկային բարեփոխումների ուղղությամբ պետք է ընդունել համարձակ որոշումներ
Տնտեսություն
18:11 02/10/2018
Հայաստան

Փաշինյան. Հարկային բարեփոխումների ուղղությամբ պետք է ընդունել համարձակ որոշումներ

Հարկային բարեփոխումները պետք է նպաստեն հարկ վճարողների վարքագծի դրական փոփոխություններին, հարկային համակարգի պարզեցմանը, ներդրումային միջավայրի բարելավմանն ու աշխատանքի խրախուսմանը: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։ 

Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, խորհրդակցությանը քննարկվել են Հայաստանի Հանրապետության հարկային համակարգում փոփոխությունների իրականացման հայեցակարգով ներկայացված առաջարկությունները: 

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ հարկային բարեփոխումների ուղղությամբ պետք է ընդունել համարձակ որոշումներ և շարժվել առաջ: Կառավարության ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել աշխատանքները հարկային համակարգի հետևողական բարելավման ուղղությամբ և, հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները, հայեցակարգում իրականացնել լրամշակումներ:

Placeholder
Փաշինյան. Հարկային բարեփոխումների ուղղությամբ պետք է ընդունել համարձակ որոշումներ