Այսպիսի միջոցառումները դրական ազդեցություն կունենան ազգային պաշտպանական համակարգի ամրապնդման վրա. Բակո Սահակյան
Քաղաքական
15:37 02/10/2018
ԼՂՀ

Այսպիսի միջոցառումները դրական ազդեցություն կունենան ազգային պաշտպանական համակարգի ամրապնդման վրա. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր ներկա է գտնվել պլանային համաբանակային հրամանատարական հավաքներին:

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ երկրի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ այսպիսի միջոցառումների անցկացումը դրական ազդեցություն կունենա մեր զինված ուժերի մարտունակության բարձրացման ու ազգային պաշտպանական համակարգի ամրապնդման վրա:

Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել բարձրագույն հրամկազմին՝ հավաքների պատշաճ կազմակերպման ուղղությամբ:

Placeholder
Այսպիսի միջոցառումները դրական ազդեցություն կունենան ազգային պաշտպանական համակարգի ամրապնդման վրա. Բակո Սահակյան