Տոնոյան. Թոշակառու և գործող սպաներին բնակարաններով ապահովելու հարցը քննարկվում է կառավարությունում
Հասարակություն
16:58 03/10/2018
Հայաստան

Տոնոյան. Թոշակառու և գործող սպաներին բնակարաններով ապահովելու հարցը քննարկվում է կառավարությունում

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից հետաքրքրվեց. «Մոտավորապես հազար թոշակառու և չորս հազար գործող սպաներ այս պահին սպասում են բնակարանների ստացման հերթում, և վերջին անգամ բնակարաններ այս մարդկանց տրվել է նախորդ տարվա դեկտեմբերին՝ նախորդ կառավարության օրոք։ Կուզենայի իմանալ, ի՞նչ վիճակում է այս խնդիրը»։

Նախարար Տոնոյանն ի պատասխան հայտնեց, որ բնակարանների տրամադրման խնդրին այս պահին քննարկվում է կառավարությունում՝ ձևաչափը գտնելու համար։

«Այս պահին շինարարություն է իրականացվում, բնակարաններն առաջին հերթին տրվելու են հաշմանդամների ու զոհված ազատամարտիկների անօթևան ընտանիքներին»,- ասաց նա։

Պատգամավորը մտահոգություն հայտնեց նաև, որ  շատ են 37 և ավելի տարեկանում զինվորոկան ծառայությունը լքողները. «Ոմանք տաքսի են քշում, ոման գնում են խոպան։ Ի՞նչ է արվում կամ ինչ պլաններ ունենք այս մարդկանց բանակում պահելու համար։ Նաև առավել տարիքով սպաներին հիպոտեկով բնակարան տրամադրելու հետ կապված ի՞նչ է արվում»։

Նախարարն ասաց, որ կառավությունում այս հարցը ևս քննարկվում է՝ նրանց աջակցելու համար։

«Մենք հնարավորություն ենք ընձենում բոլոր զինծառայողներին օգտվելու հիպոտեկի հնարավորությունից, ոչ միայն երիտասարդներին, դա է եղել մեր նոր կառավարության առաջարկությունը, ընդգրկել բոլորին»,- հավելեց Դավիթ Տոնոյանը։

Placeholder