Շախմատի համաշխարհային օլիմպիադայում այսօր կկայանան 9-րդ տուրի հանդիպումները
Սպորտ
14:38 03/10/2018
Հայաստան

Շախմատի համաշխարհային օլիմպիադայում այսօր կկայանան 9-րդ տուրի հանդիպումները

Աստիճանաբար եզրագծին է մոտենում Բաթումում անցկացվող շախմատի համաշխարհային օլիմպիադան: 8-րդ տուրում մեր տղամարդկանց թիմը միավորները կիսել է լեհերի հետ` 2: 2 և 13 միավորով բաժանում է 3-9-րդ տեղերը: Առաջատարը ԱՄՆ-ի հավաքականն է, որն ունի 15 միավոր:

Առաջին պարտությունը կրել է Հայաստանի կանանց հավաքականը, որը 1:3 հաշվով պարտվել է ուկրաինացիներին, զիջել է առաջատարի դիրքը և 13 միավորով մի խումբ թիմերի հետ բաժանում է 3-7-րդ տեղերը: 14-ական միավորով առջևում են Չինաստանի և Ուկրաինայի ընտրանիները:

ՀԱՕԿ լրատվական բաժնից հայտնում են, որ մեր երկրի տղամարդկանց թիմի հաջորդ մրցակիցը հնդիկներն են, իսկ կանանցը` իրանցիները:


 

Placeholder
Շախմատի համաշխարհային օլիմպիադայում այսօր կկայանան 9-րդ տուրի հանդիպումները