Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված Փարիզում կկայանա հրաժեշտի պաշտոնական ազգային արարողություն։ Այս մասին հայտնել է France 24-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։
Վեստի.ռու-ն գրում է, որ արարողությունը կկայանա հոկտեմբերի 5-ին մայրաքաղաքի Հաշմանդամություն ունեցողների պալատում։ Միաժամանակ BFM TV-ն տեղեկացրել էր, որ երգչի հարազատները դեմ են արտահայտվել հրաժեշտի նման արարողության անցկացմանը։
Շառլ Ազնավուրը հուղարկավորվելու է Փարիզից ոչ հեռու գտնվող Մոնֆոր-լ'Ամորի կոմմունայում՝ 12-րդ դարի վանքում, որտեղ կառուցված է հատուկ ոչ մեծ ընտանեկան գերեզման։
Հիշեցնենք, որ Շ. Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ին։ 94-ամյա շանսոնյեն իր կարիեայի ընթացքում ձայնագրել է ավելի քան 1000 երգ, թողարկել շուրջ 100 ալբոմ։
«Ես չեմ վախենում մահից, ես պարզապես երջանիկ եմ, որ ապրում եմ, տեսնում եմ, լսում եմ, զգում եմ, վայելում եմ շրջապատող աշխարհը: Տեսնու՞մ եք, թե որքան հաշվենկատ եմ: Ես Ֆաուստի պես չեմ խնդրում ինձ վերադարձնել երիտասարդությունս: Ընդամենը կցանկանայի մնալ այնպիսին, ինչպիսին կամ»,- «Բարձր շշուկով» ինքնակենսագրականում գրել է Ազնավուրը, ով դեռ երկու ամիս առաջ տված հարցազրույցում ցանկություն էր հայտնել համերգ տալ իր 100-ամյակի օրը՝ 2024 թվականի մայիսի 22-ին։