Թուրքական դատարանն ուժի մեջ է թողել լրագրող Ահմեթ Ալթանի ցմահ ազատազրկման դատավճիռը
Իրավունք
11:20 03/10/2018
Աշխարհ

Թուրքական դատարանն ուժի մեջ է թողել լրագրող Ահմեթ Ալթանի ցմահ ազատազրկման դատավճիռը

Թուրքիայի քրեական դատարանն ուժի մեջ է թողել լրագրող  ԱհմեթԱլթանի, նրա եղբայր, նույնպես լրագրող, գիտնական և գրող Մեհմեթ Ալթանի և ԶԼՄ-ների ևս չորս աշխատողի ցմահ ազատազրկման դատավճիռը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Reuters-ը։

2018 թվականին սկզբին բոլոր լրագրողները ճանաչացվել են մեղավոր արմատական քարոզիչ Ֆեթհուլա Գյուլենի ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու համար, որին Անկարայում համարում են 2016 թվականի հուլիսի 15-ի պետական հեղաշրջման փորձի պատասխանատուն։

Այս տարվա հունիսին Մահմեփ Ալթանը, ով  ավելի վաղ դատապարտվել էր ցմահ ազատազրկման, դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել,  բայց երեկ քրեական դատարանն որոշում է ընդունել ուժի մեջ թողնել ավելի վաղ ընդունված դատավճիռը։ Ցմահ ազատազրկման դատավճիռը նշանակում է, որ Ալմաթ եղբայրները և մյուս մեղադրյալները իրավունք չեն ունեն վաղաժամ պայմանական ազատման և ապագայում համաներման մասին որոշումները նրանց վրա չի տարածվի։

Placeholder
Թուրքական դատարանն ուժի մեջ է թողել լրագրող Ահմեթ Ալթանի ցմահ ազատազրկման դատավճիռը