ՎՏԲ-Հայաստան Բանկի «Մոսկվա» մասնաճյուղը գործում է նոր հասցեում
Տնտեսություն
12:15 04/10/2018
Հայաստան

ՎՏԲ-Հայաստան Բանկի «Մոսկվա» մասնաճյուղը գործում է նոր հասցեում

ՎՏԲ-Հայաստան Բանկի «Մոսկվա» մասնաճյուղը, որն ավելի վաղ գտնվում էր Արգիշտի 7 հասցեում, կսպասարկի իրավաբանական անձ հաճախորդներին հետևյալ հասցեում. ք. Երևան, Մոսկովյան 35, տարածք 71/2:

Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոր ժամանակակից և ընդարձակ «Մոսկվա» մասնաճյուղում Բանկի իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդներին տրամադրվում է ի/ա համար մշակված պրոդուկտերին և ծառայությունների ողջ շարքը, մասնավորապես:

• Փոքր և միջին բիզնեսի վարկավորում, տարբեր փաստաթղթային պրոդուկտների տրամադրում, երաշխիքներ, լիզինգ և այլն:
• Հաշվարկա-դրամարկղային սպասարկում, որը ներառում է հաշվի բացում և սպասարկում, դրամական փոխանցումներ, գործարքներ կանխիկով և այլն:
• Business Card-րի տրամադրում:
• Ավանդների ներգրավում և այլն:

Նոր մասնաճյուղը հագեցված է բանկային գործառնությունների արագ, հուսալի և որակյալ անցկացման համար անհրաժեշտ ժամանակակից և տեխնոլոգիական սարքավորումներով: Մասնաճյուղում հաճախորդները կարող են օգտվել նաև ՎՏԲ-Հայաստան Բանկի հեռավար սպասարկման համակարգից, ինչը նրանց թույլ կտա խնայել ռեսուրսները և ժամանակը:

Placeholder
ՎՏԲ-Հայաստան Բանկի «Մոսկվա» մասնաճյուղը գործում է նոր հասցեում