Վաղաժամկետ դադարել են Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի լիազորությունները
Իրավունք
11:00 04/10/2018
ԼՂՀ

Վաղաժամկետ դադարել են Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի լիազորությունները

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը այսօր հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որում ասվում է. ««Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Արցախի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սեպտեմբերի 26-ին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը ԱԺ էր ներկայացրել հրաժարականի դիմում, որը սահմանված կարգով կրկին ներկայացրել է հոկտեմբերի 3-ին:

Ըստ այդմ՝  «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Արցախի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վաղաժամկետ դադարել են Ռուբեն Մելիքյանի լիազորությունները»:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից հայտնում են, որ օրենքի պահանջի համաձայն՝ Ռուբեն Մելիքյանը ԱԺ է ներկայացրել Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի 2018թ. հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 3-ը ժամանակահատվածի գործունեության մասին ամփոփ հաղորդումը:


 

Placeholder
Վաղաժամկետ դադարել են Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի լիազորությունները