Ռուսաստանում զոհված հայ դատախազն իրականացնում էր Սկրիպալների գործի վերահսկողությունը
Իրավունք
17:21 04/10/2018
Տարածաշրջան

Ռուսաստանում զոհված հայ դատախազն իրականացնում էր Սկրիպալների գործի վերահսկողությունը

Ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը կոորդիանցրել է  մեծ աղմուկ հանած քրեական  մի շարք գործերի վերահսկողությունը, որոնց թվում է նաև Սկրիպալների գործը։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝  վկայակոչելով իր աղբյուրներին։

Նա 2006-ից  եղել է գլխավոր դատախազության միջազգային իրավական համագործակցության վարչության պետը, 2016-ին նշանակվել է  գլխավոր դատախազի տեղակալ։

Հիշեցնենք, որ ուղղաթիռի վթարի հետևանքով մահացել է երեք մարդ, որոնց թվում  նաև Սահակ Կարապետյանը։ Նա արձակուրդում էր գտնվում։ Փաստի առթիվ հարուցված է քրեական գործ՝ օդային տրանսպորտի շահագործման ժամանակ անվտանգության կանոնների խախում, որն առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։ Նախնական տվյալներով, վթարի պատճառ է դարձել ծառի հետ բախվելը։

 

Placeholder
Ռուսաստանում զոհված հայ դատախազն իրականացնում էր Սկրիպալների գործի վերահսկողությունը