«Ռեանիմանիան»  ստացել է ավելի քան 2000 հայտ աշխարհի մոտ 100 երկրներից
Մշակույթ
18:03 04/10/2018
Հայաստան

«Ռեանիմանիան» ստացել է ավելի քան 2000 հայտ աշխարհի մոտ 100 երկրներից

Այս տարի լրանում է «Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման միջազգային կինոփառատոնի 10-ամյակը, որն իր ձևաչափով, ճանաչելիութամբ և ընձեռած հնարավորություններով միակն է տարածաշրջանում: Միևնույն ժամանակ, 2018 թվականը նշանավորվում է Հայկական անիմացիայի 80-ամյա հոբելյանով:

Փառատոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ «ՌեԱնիմանիա»-ի 10-րդ փառատոնը տեղի կունենա հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը։ Փառատոնն այս տարի ստացել է ավելի քան 2000 հայտ աշխարհի մոտ 100 երկրներից։ Շուրջ 400 ֆիլմ, այդ թվում՝ 8 լիամետրաժ, ներառվել են 5 մրցութային ծրագրերում՝ «Լավագույն լիամետրաժ ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն ավարտական ֆիլմ», «Լավագույն հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմ» և «Լավագույն երաժշտական անիմացիոն հոլովակ»։
 

Placeholder
«Ռեանիմանիան» ստացել է ավելի քան 2000 հայտ աշխարհի մոտ 100 երկրներից