«Արսենալը» հաղթել է  Ադրբեջանը ներկայացնող «Ղարաբաղին»
Աշխարհում
10:15 05/10/2018
Աշխարհ

«Արսենալը» հաղթել է Ադրբեջանը ներկայացնող «Ղարաբաղին»

Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում Լոնդոնի «Արսենալն» արտագնա խաղում 3։0 հաշվով հաղթել է  Ադրբեջանը ներկայացնող «Ղարաբաղին»։

Գոլերի հեղինակներն են՝ Սոկրատիս Պապաստատոպուլոսը,  Էմիլ Սմիթ-Ռոուն, Մաթեո Գենդուզին:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Արսենալի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չէր մեկնել Բաքու։

ESPN-ի թղթակից Մատիաս Կարենը Թվիթերում ավելի վաղ գրել էր. «Ասել են, որ Մխիթարյանը չի մեկնի Ադրբեջան մասնակցելու Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Ղարաբաղ»-ի դեմ խաղին: Հայ-ադրբեջանական հակամարտությունը հաշվի առնելով` Մխիթարյանն անձամբ է ընդունել նման որոշում` սեփական անվտանգության համար»։

Placeholder
«Արսենալը» հաղթել է Ադրբեջանը ներկայացնող «Ղարաբաղին»