Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված միջոցառումներ Երևանում
Օրվա թեմա
10:20 05/10/2018
Հայաստան

Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված միջոցառումներ Երևանում

Այսօր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նախատեսված՝ ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակի արարողությունը տեղափոխվում է Ազնավուրի հրապարակ՝ 

Ժամը 12:00 -ին ուղիղ հեռարձակում ֆրանսիայից

Ժամը 19:00 - ին Շառլ Ազնավուրին նվիրված ֆիլմ-համերգաշարի ցուցադրություն

Ժամը 21:00 - ին մոմերով երթ՝ դեպի Շառլ Ազնավուրի կեցավայր:

Այս մասին հայտնում են մշակույթի նախարարությունից։ 

Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական Тelegram ալիքը ներկայացրել է Երևանում Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված այսօր անցկացվող միջոցառումների ցանկը.

1. Ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Երևանյան 12-րդ միջազգային փառատոի շրջանակներում տեղի կունենա Կամերային երաժշտության համերգ-երեկո։

2. Ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Բերբերյան-Կոֆման դաշնամուրային դուետ։

3. Ժամը 18։00-ին Արամ Խաչատրյան տուն-թանգարանում տեղի կունենա Երևանի Կոմիտասի անվան պետական և Ուդինի Յակոպո Տոմադինիի անվան պետական կոնսերվատորիաների ուսանողների համատեղ համերգ։

4. Ժամը 19:00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում «Կոմիտաս» գիտաժողով-փառատոնի շրջանակներում տեղի կունենա դաշնամուրային երաշտության երեկո։

5. Ժամը 14։00-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա դաշնամուրային երաժշտության ուսուցողական դաս-համերգ։

Հիշեցնենք, որ Շ. Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ին։ Շառլ Ազնավուրին նվիրված Ազգային հարգանքի տուրքը կմեկնարկի Հայաստանի ժամանակով 12-ին, Ֆրանսիայի Հաշմանդամների տանը, որտեղ գտնվում են Նապոլեոն Բոնապարտի և այլ նշանավոր ֆրանսիացի ռազմական գործիչների դամբարանները։

Ազնավուրի հուղարկավորության օրը՝ հոկտեմբերի 6-ին, Հայաստանում ու Արցախում սգո օր է հայտարարվելու։

Placeholder
Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված միջոցառումներ Երևանում