Հայաստանի բանկերի միության նախագահ է ընտրվել Արտակ Հանեսյանը
Տնտեսություն
14:00 05/10/2018
Հայաստան

Հայաստանի բանկերի միության նախագահ է ընտրվել Արտակ Հանեսյանը

Հայաստանի բանկերի միության նոր նախագահ է ընտրվել Ամերիաբանկ ՓԲԸ տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, ով հաջորդել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանին: Վերջինս նախագահել է Միությունը 2017-2018թթ.:

Հայաստանի Բանկերի Միությունից հայտնում են, որ Արտակ Հանեսյանը ստանձնել է նախագահի իր պարտականությունները ս/թ հոկտեմբերի 1-ից՝ համաձայն Բանկերի Միության վերջին խորհրդի նիստի ժամանակ կայացրած որոշման:

 

Placeholder
Հայաստանի բանկերի միության նախագահ է ընտրվել Արտակ Հանեսյանը