Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուր չի եղել միայն հայտնի երգիչ, այլ նաև կինոյի լեգենդ է, ով նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմում։ sivtelegram.media-ի հաղորդմամբ, ֆրանսիական «Սեզար» 44-րդ մրցանակաբաշխություն նվիրված կլինի Շառլ Ազնավուրին։
«Շառլ Ազնավուրը բացարձակ արտիստ է։ Երգիչ էր, երգահան, երգեր է գրել նաև ֆիլմերի համար... նա նաև մեծ դերասան է, ով գրել է սցենարներ։ Նրա կարիերան կինոյում հիանալի է»,- հաղորդագրության մեջ նշել է ֆրանսիական «Սեզար» կինոակադեմիայի (Կինոարվեստի և կինոտեխնիկայի ակադեմիայի) նախագահ Ալեն Թերզյանը՝ հավելելով, որ «Սեզար» 44-րդ մրցանակաբաշխությանը Ազնավուրին հարգաքի տուրք կմատուցվի, որը տեղի կունենա փետրվարի 22-ին։
Ազնավուրը նկարահանվել է «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Հայր Գորիո», «Կրակե՛ք դաշնակահարի վրա», «Արարատ» և այլ ֆիլմերում, իսկ «Գլուխը՝ պատը» ֆիլմի համար արժանացել է «Բյուրեղյա աստղ» մրցանակի:
Հիշեցնենք, որ Շ. Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ին։ Այսօր աշխարհահռչակ երգչին նվիրված Ազգային հարգանքի տուրքի միջոցառում էր Ֆրանսիայի Հաշմանդամների տանը։ Ազնավուրի հուղարկավորության օրը՝ հոկտեմբերի 6-ին, Հայաստանում ու Արցախում սգո օր է հայտարարվելու։