Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում, հոկտեմբերի 7-ից 12-ը կգործի «Ֆրանկոֆոնիայի ավանը»:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հաղորդմամբ, ֆրանկոֆոնիայի ավանում, շուրջ քսան տաղավարների կողքին Ֆրանսիան կտեղադրի իր տաղավարը, որը ստեղծվել է «հնարավորությունների ֆրանսերեն» ոգով: Այսպես է բնորոշում ֆրանսերեն լեզուն Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը:
Վիրտուալ իրականություն, հրուշակագործության դասընթացներ, համտես, տեսախաղեր, վարպետության դասեր և շատ ավելին ներկայացված կլինի Ֆրանսիայի տաղավարում, որը կգօրծի հոկտեմբերի 7-ից 12-ը ժամը 12:00 -20:00: