Աշխարհը կանգնած է շոկոլադի դեֆիցիտի առաջ
Տնտեսություն
17:00 06/10/2018
Աշխարհ

Աշխարհը կանգնած է շոկոլադի դեֆիցիտի առաջ

Ամերիկյան Bloomberg գործակալությունը հայտնել է, որ աշխարհում հոկտեմբերից սպասվում է 50 հազար տոննա կակաոյի դեֆիցիտ, որը պայմանավորված է Ռուսաստանում շոկոլադի սպառման ծավալների ավելացման հետ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Աշխարհում ամենաշատ շոկոլադ ուտում են Շվեյցարիայի, Ավստրիայի և Գերմանիայի բնակիչները: Մասնավորապես, Շվեյցարիայում մեկ բնակիչը տարեկան միջինը ուտում է  8,6 կգ շոկոլադ, Ավստրիայում՝ 8 կգ, Գերմանիայում՝ 7,7 կգ շոկոլադ:

Ռուսաստանը վստահորեն զբաղեցնում է երկրորդ տեղը Արևմտյան Եվրոպայից հետո՝ մեկ բնակչի հաշվով տարեկան սպառելով 4,8 կգ շոկոլադ:

Գազետա.ռու-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանում շոկոլադի սպառման աճի տեմպը գրեթե չորս անգամ գերազանցել է համաշխարհային մակարդակը՝  2,5%-ից հասնելով 9.2%-ի:

«Մենք ակնկալում  ենք Ռուսաստանի շոկոլադի շուկայի հետագա  աճ: Դա հաստատ բարձրացնելու է կակաոյի համաշխարհային պահանջարկը»,- ասել է Barry Callebaut ընկերության մենեջերը:

Placeholder
Աշխարհը կանգնած է շոկոլադի դեֆիցիտի առաջ