Խվորոստովսկու հիշատակին նվիրված համերգը ղեկավարելու է դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը
Մշակույթ
12:16 06/10/2018
Աշխարհ

Խվորոստովսկու հիշատակին նվիրված համերգը ղեկավարելու է դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը

Հոկտեմբերի 16-ին մոսկովյան «Նոր օպերա» թատրոնում, 19-ին  «Օկտյաբրսկի» Մեծ համերգասրահում կայանալու են խորհրդային, ռուսաստանցի և բրիտանացի օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկու հիշատակին նվիրված համերգներ։

«Նոր օպերայի» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հոկտեմբերի 16-ի հիշատակի համերգին ելույթ են ունենալու մենակատարներ բաս Իլդար Աբդրազակովը, բարիտոն Վասիլի Լադյուկը և ուրիշներ, Նոր օպերայի երգչախումբն ու նվագախումբը։ Համերգը ղեկավարելու է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական  թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը։

Placeholder
Խվորոստովսկու հիշատակին նվիրված համերգը ղեկավարելու է դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը