Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանում աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերությունն այսօր հանդես է եկել կոչով։
Տարածած հայտարարության մեջ ասված է.
«Ինչպես գիտեք ս.թ. հոկտեմբերի 7-ից 12-ը Հայաստանում անց է կացվելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը, որին մասնակցելու են բազմաթիվ երկրների ղեկավարներ, պատվիրակություններ և հյուրեր։
Տեղեկացնում ենք, որ վերոնշյալ միջոցառման «մաքուր» անցկացման համար «Սանիթեք» ընկերությունը աշխատելու է գերծանրաբեռնված գրաֆիկով՝ աշխարհին ավելի մաքուր ու գեղեցիկ Երևան ներկայացնելու նպատակով։
Խնդրում ենք ձեզ աջակցել մեզ՝ աղբը նետելով սահմանված վայրերում։
Այդ փոքրիկ, բայց շատ կարևոր գործով կօգնեք մեր աշխատանքի օպերատիվ և ժամանակին իրականացմանը»։