ՌԴ-ն մինչև դեկտեմբերի 31-ը Հայաստանին գազ կմատակարարի 150 դոլարով
Տնտեսություն
13:47 09/10/2018
Հայաստան

ՌԴ-ն մինչև դեկտեմբերի 31-ը Հայաստանին գազ կմատակարարի 150 դոլարով

ՀՀ կառավարության հոկտեմբերի 10-ի նիստի հաստատման է ներկայացվել 2018  թվականի օգոստոսի 2-ին Մոսկվայում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագծին:

Ըստ նախագծի՝ բնական գազի գինը Հայաստանի Հանրապետության համար 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կլինի 150  դոլար՝ 1 հազար խոր. մետրի համար:

«Սույն Արձանագրության ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության, տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման, գործարար ակտիվության բարձրացման շարունակմանը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ: 

 

Placeholder
ՌԴ-ն մինչև դեկտեմբերի 31-ը Հայաստանին գազ կմատակարարի 150 դոլարով