Ֆրանկոֆոնիային նվիրված գեղաթերթիկի մարում՝ ԱԳ նախարարի ու ՖՄԿ գլխավոր քարտուղարի մասնակցությամբ
Քաղաքական
16:38 08/10/2018
Հայաստան

Ֆրանկոֆոնիային նվիրված գեղաթերթիկի մարում՝ ԱԳ նախարարի ու ՖՄԿ գլխավոր քարտուղարի մասնակցությամբ

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում այսօր Կարեն Դեմիրճյանի մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ մեկ նամականիշով գեղաթերթիկի մարման արարողություն։ Նամականիշը նվիրված է «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովը Երևանում» թեմային։


Գեղաթերթիկի մարումն իրականացրեցին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանը, ՀՀ կապի ու տեղեկատվության նախարարՀակոբ Արշակյանը ու «ՀայՓոստ Թրաստ Մենեջմենթի» խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեշիջյանը։

Նամականիշը ներառում է մի հատված գեղաթերթիկի վրա պատկերված  ֆրանսահայ ականավոր նկարիչ Ժան Գառզուի (Գառնիկ Զուլումյան) «Բեռնամբարձիչ նավեր» (1983թ.) և մեծանուն հայ նկարիչ Մարտիրոս Սարյանի «Հայաստան» (1923թ.) կտավներից: Գեղաթերթիկի վրա նաև պատկերված է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթնաժողովի լոգոտիպը և «Ապրել միասին» կարգախոսը՝ հայերեն և ֆրանսերեն:

Մեկ նամականիշով գեղաթերթիկն ունի 870 ՀՀ դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը՝ 12.000 տպաքանակով: Գեղաթերթիկի դիզայներներն են Վահագն Մկրտչյանը և Աննա Բաղդասարյանը:

Placeholder