Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի, ԱՄՆ «Չիկագո Ֆայր» թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտարարել է, որ վերադառնում է ազգային հավաքական։
«Երեք տարի իմ ազգային հավաքականում չխաղալուց հետո որոշում եմ կայացրել վերադառնալ և կրկին խաղալ։ Ես չէի կարծում, որ երբևէ կվերադառնայի այն ամենից հետո, ինչ պատահել էր, բայց ունենք նոր ազատ Հայաստան և ոչինչ ինձ ավելի հպարտ չի դարձնում, քան իմ թիմին միանալը։
Չեմ համբերում, երբ վայրէջք կկատարեմ Հայաստան և կսկսենք մեր նոր ճանապարհորդությունը։ Հույս ունեմ լեփ-լեցուն մարզադաշտ տեսնել մեր խաղերի օրերին՝ հոկտեմբերի 13-ին և 16-ին։ Մի ճանապարհ կա, որպեսզի մենք վերադառնանք հաղթանակների ուղի՝ միայն մեր երկրպագուների աջակցությունն է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Յուրա Մովսիսյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին և 16-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի հերթական տուրերի հանդիպումները՝ Երևանում մրցելով համապատասխանաբար Ջիբրալթարի և ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականների հետ: