Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանի քննչական կոմիտեին կրկին ուսումնասիրում է Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները
Ռուսաստանի քննչական կոմիտեն կրկին ուսումնասիրում է 2017-ին մահացած հայ հայտնի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները։ Հայտնում է «Կոմերսանտ»-ը։
Նշվում է, որ նոր քրեական գործ հարուցելու վերաբերյալ հարազատների պահանջը մերժվել է, սակայն պաշտպանական կողմը բողոքարկել է որոշումը։ Հիմա պաշտպանները հույս ունեն, որ կքննվի նաև թունավորման վարկածը։
Աղբյուրը հիշեցնում է, որ 2017-ի հոկտեմբերի 16-ին Մոսկվայից եկած երկու տղամարդ բանտի աշխատակցի միջոցով Հայրապետյանին են փոխանցել ինչ-որ դեղեր։ Հաջորդ օրը ազատազրկված գործարարը խմել է դեղը, մահը վրա է հասել բանտի հիվանդասենյակում։
Նրա փաստաբան Կարեն Ներսիսյանը պատմել է, որ մահվան նախօրեին Հայրապետյանը զանգել է Հայաստանում գտնվող եղբորը, ինչպես նաև ընկերոջը՝ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Սրբազանին։ Նրանց հայտնել է, որ իրեն թունավորել են, երկար չի ապրի։ Նաև խնդրել է, առանց դատաբժշկական փորձաքննության մարմինը չթաղեն։