Ոչ աշխատանքային օրերի փոխարեն աշխատանքային կլինեն հոկտեմբերի 27-ը և նոյեմբերի 3-ը
Հասարակություն
11:56 10/10/2018
Հայաստան

Ոչ աշխատանքային օրերի փոխարեն աշխատանքային կլինեն հոկտեմբերի 27-ը և նոյեմբերի 3-ը

2018 թվականի հոկտեմբերի 11-ի և 12-ի աշխատանքային օրերի փոխարեն աշխատանքային կլինեն հոկտեմբերի 27-ը և նոյեմբերի 3-ը` շաբաթ օրերը: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում:

Նշենք, որ հոկտեմբերի 11-ի և 12-ի աշխատանքային օրերի տեղափոխելը պայմանավորված է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի ընթացքում Երևանի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությամբ:

Գործադիրի նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց այդ օրերի փոխարեն աշխատանքային համարել հոկտեմբերի 20-ը և 27-ը: Սակայն կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հիշեցրեց, որ հոկտեմբերի 21-ին ՏԻՄ ընտրություններ են, բացի այդ  «Էրեբունի-Երևան» տոնակատարության օրն է և նպատակահարմար է աշխատանքային հայտարարել հոկտեմբերի 27-ն ու նոյեմբերի 3-ը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ ընդունելի առաջարկներ են. «Խանգարող ոչ մի հանգամանք չկա»:

 

Placeholder
Ոչ աշխատանքային օրերի փոխարեն աշխատանքային կլինեն հոկտեմբերի 27-ը և նոյեմբերի 3-ը