Հռոմի պապը հղիության արհեստական ընդհատումը համեմատել է վարձու մարդասպանության հետ
Հասարակություն
11:22 11/10/2018
Աշխարհ

Հռոմի պապը հղիության արհեստական ընդհատումը համեմատել է վարձու մարդասպանության հետ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդես է եկել հղիության արհեստական ընդհատման դեմ։ Գազետա.ռու կայքը, հղում անելով Reuters-ին, գրում է, որ Հռոմի պապը դիմել է Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր հավատացյալների։

Նա ներկաներին հարց է տվել, թե արդյոք խնդիրը լուծելու համար մարդկային կյանք «խլելը» ճի՞շտ է։ Մարդիկ բացասական են արձագանքել։ 

«Ճիշտ չէ մարդու կյանքը, թեկուզ և փոքրիկ, խլել, որպեսզի լուծեն խնդիրը։ Դա նման է խնդիրը լուծելու համար մարդասպան վարձելուն»,- ասել է  Ֆրանցիսկոս պապը։
 

Placeholder
Հռոմի պապը հղիության արհեստական ընդհատումը համեմատել է վարձու մարդասպանության հետ