«Գրականության ոլորտում այլընտրանքային Նոբելյան մրցանակը» տրվելու է Մարիզ Կոնդեին
Մշակույթ
16:18 12/10/2018
Աշխարհ

«Գրականության ոլորտում այլընտրանքային Նոբելյան մրցանակը» տրվելու է Մարիզ Կոնդեին

Ֆրանսիացի գրող Մարիզ Կոնդեն կստանա «գրականության ոլորտում այլընտրանքային Նոբելյան մրցանակը», որը հաստատվել է Շվեդիայի Նոր ակադեմիայի կողմից։ 

Մ. Կոնդեն ծնվել է 1937 թվականին։ Նա գրում է վեպեր, նովելներ, մանկական գրքեր և էսսեներ՝ ֆրանսերեն և անգլերեն, մի քանի պիեսների հեղինակ է։

Հիշեցնենք, որ գրականության ոլորտում այլընտրանքային Նոբելյան մրցանակի հավակնորդների կարճ ցուցակում էին ընդգրկվել նաև Նիլ Գեյմանը, Քիմ Տհուին, ճապոնացի Հարուկի Մուրակամին, ով խնդրել է իրեն հանել ցուցակից։

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, մրցանակը  հանձնելու են դեկտեմբերին, ինչից հետո Նոր ակադեմիան կլուծարվի։

Գրականության ոլորոտում այլընտրանքային Նոբելյան մրցանակը հիմնվել է, քանի որ 2018 թվականին այդ անվանակարգում Նոբելյան մրցանակ չեն տվել: Դա տեղի է ունեցել սկանդալի պատճառով, որը կապված էր շվեդական ակադեմիայի հետ։

Placeholder
«Գրականության ոլորտում այլընտրանքային Նոբելյան մրցանակը» տրվելու է Մարիզ Կոնդեին