«Դուք քայլող լեգենդ եք, որով մենք հպարտանում ենք». Փաշինյանը շնորհավորել է Ջիվան Գասպարյանին
Մշակույթ
16:04 12/10/2018
Հայաստան

«Դուք քայլող լեգենդ եք, որով մենք հպարտանում ենք». Փաշինյանը շնորհավորել է Ջիվան Գասպարյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջիվան Գասպարյանի  ծննդյան 90-ամյակի առթիվ:

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության ներկայացրած ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո Ջիվան Գասպարյան,

Սիրելի Վարպետ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ։

Մեր ողջ ժողովուրդը և աշխարհի երաժշտասեր հանրությունը Ձեզ արդեն դասել է համաշխարհային արվեստի մեծերի շարքը։ Դուք քայլող լեգենդ եք, որով մենք հպարտանում ենք։
90-ամյակը պատկառելի հոբելյան է, և մենք շարունակում ենք ուրախանալ՝ տեսնելով Ձեզ բեմի վրա։ Մենք շարունակում ենք վայելել հայկական ծիրանափողը, որի փառքը Դուք տարածեցիք աշխարհով մեկ։

Կրկին շնորհավորում եմ 90-ամյակի առթիվ և մաղթում քաջառողջություն և ամենայն բարիք»։
 

Placeholder
«Դուք քայլող լեգենդ եք, որով մենք հպարտանում ենք». Փաշինյանը շնորհավորել է Ջիվան Գասպարյանին