Պորտուգալական հանգստավայրում ecotax է մտցվել
Տնտեսություն
14:28 12/10/2018
Աշխարհ

Պորտուգալական հանգստավայրում ecotax է մտցվել

Պորտուգալական Ալգարվե հանգստավայրում սկսած 2019 թվականից, ամեն զբոսաշրջիկից մեկ օրվա համար վերցնելու են 1,5 եվրո։ Ռիա նովոստին, հղում անելով АТОР-ին, գրում է, որ  Պորտուգալիայի հարավային շրջանի Ալգարվե հանգստավայրում որոշել էին «կանաչ հարկ» վերցնել դեռ այս տարվա հունիսին, բայց տեղի հյուրանոցատերերի խնդրանքով ժամկետը հետաձգել են մինչև հաջորդ սեզոն։

Հաշվարկների համաձայն, ecotax-ը շրջանին կբերի, որտեղ հիմնականում հանգստանում են բրիտանացիներ, գերմանացիներ և ֆրանսիացիներ, տարեկան շուրջ 20 միլիոն եվրո։

Նոր օրենքի համաձայն, հարկը հավաքվելու է մարտից հոկտեմբեր։ Ավելի քան յոթ գիշեր տեղական բնակավայրերում բնակվող զբոսաշրջիկները, ինչպես նաև 12 տարեկանից ցածր երեխաները կազատվեն վճարից: Հարկի չափը բոլոր օբյեկտների համար՝ հյուրանոց, վարձակալած բնակարան, նույնն է լինելու։  Հավաքված գումարն ուղղվելու է զբոսաշրջային  ենթակառուցվածքների զարգացմանը։
 

Placeholder
Պորտուգալական հանգստավայրում ecotax է մտցվել