Մարադոնան առաջարկել է զրկել Մեսսիին առաջնորդությունից առողջության պատճառով
Աշխարհում
16:59 13/10/2018
Աշխարհ

Մարադոնան առաջարկել է զրկել Մեսսիին առաջնորդությունից առողջության պատճառով

Լեգենդար նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան հերթական անգամ քննադատել է «Բարեսլոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, աշխարհի չեմպիոնը նշել է, որ ազգային հավաքականի խաղացողները չպետք է ապավինեն Մեսսիի առաջնորդական որակներին։

«Ինձ համար դժվար է դատելը, բայց անիմաստ է փորձել առաջնորդ դարձնել այն մարդուն, ով խաղից առաջ 20 անգամ գնում է զուգարան։

Անհրաժեշտ է Մեսսին զրկել առաջնորդությունից, որովհետև մենք ցանկանում ենք  տեսնել այնպիսի Մեսսիի, ինչպիսին նա չի դառնա»,-Մարադոնայի խոսքերը մեջբերել է La Ultima Palabra-ն։

Placeholder
Մարադոնան առաջարկել է զրկել Մեսսիին առաջնորդությունից առողջության պատճառով